«Ֆիզգորոդոկում» շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    19 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Ֆիզգորոդոկում» շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ

«Ֆիզգորոդոկում» շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում՝ առավելապես հայտնի որպես «Ֆիզգորոդոկ», շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական դիրքի չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով:
 
Քրեական գործը 2021 թ. օգոստոսի 30-ին հարուցվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում՝ մի քանի անձանց ներկայացրած հաղորդման հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատրաստված նյութերով:
 
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, և նախաքննությունն արդեն իսկ սկսվել է:
 
«Դատախազությունը կապահովի գործով հետևողական և պատշաճ դատավարական հսկողություն՝ օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու, դրա շրջանակներում բոլոր հանգամանքները բացահայտելու և իրավական գնահատականներ տալու նպատակով»,- գրել է Գոռ Աբրահամյանը:
 

Թեմայի այլ նորություններ