Էյվազլի և Չայզամի նշել եմ, որ ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի՝ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ-ի կամ ՀՍՍՀ տարածքում, այլ այդ տարածքից դուրս. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    7 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Էյվազլի և Չայզամի նշել եմ, որ ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի՝ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ-ի կամ ՀՍՍՀ տարածքում, այլ այդ տարածքից դուրս. Փաշինյան

Էյվազլի և Չայզամի նշել եմ, որ ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի՝ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ-ի կամ ՀՍՍՀ տարածքում, այլ այդ տարածքից դուրս. Փաշինյան

Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում: 

«ՀՀ-ն ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պիտի բացվեն, այնուամենայնիվ, արձանագրում  է, որ օտարերկրյա բեռները ՀՀ տարածքը հատելիս, այդ թվում՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևանի Ինքավար Հանրապետություն գնալիս, պետք է հատեն մաքսային, անձնագրային և այլ կետեր, ինչպես սահմանված է ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը ապահովող իրավապայմանագրային բազայում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը խոսեց նաև Կառավարության նիստի ընթացքում իր արտաբերած Էյվազլի և Չայզամի տեղանունների մասին ու նշեց, որ թեման քննարկումների տեղիք էր տվել:

«Դա արվել է մի պարզ պատճառով. որպեսզի ՀՀ-ի քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ-ի կամ ՀՍՍՀ տարածքում, այլ այդ տարածքից դուրս, որը ՀՀ-ն դե յուրե ընդունել է 2010 թվականի ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքով»,- ասաց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ