Եվս մեկ քաղաքացու մեղադրանք է առաջադրվել պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Եվս մեկ քաղաքացու մեղադրանք է առաջադրվել պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու համար

Եվս մեկ քաղաքացու մեղադրանք է առաջադրվել պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու համար

Եվս մեկ քաղաքացու մեղադրանք է առաջադրվել պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու համար. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
 
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Թելման Հարությունյանը փորձել է կաշառք տալ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար:
 
Մասնավորապես, 2022 թվականի հունվարի 24-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի պարեկները կանգնեցրել են վարորդական վկայականի վավերականության ժամկետը լրացած երթևեկող Թելման Հարությունյանի ավտոմեքենան:
 
Պարեկների կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն չկազմելու համար Թ. Հարությունյանը նրանց կաշառք տալու նպատակով գրպանից գումար է հանել, սակայն վերջիններս մի քանի անգամ զգուշացրել են վարորդին, որ արգելվում է ոստիկանության աշխատակիցներին կաշառք տալը` բացատրելով, որ դա քրեորեն հետապնդելի արարք է:
 
Չնայած նախազգուշացումներին` Թ. Հարությունյանը, այդուհանդերձ, պարեկների կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու ընթացքում ոստիկանների ծառայողական ավտոմեքենայի բաց պատուհանից որպես կաշառք ավտոմեքենայի դիմացի նստատեղին է գցել երեք հատ 1.000 ՀՀ դրամանոց թղթադրամներ, ինչից հետո կաշառք տալու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
 
Պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու համար Թելման Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
 
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
 
Հաշվի առնելով վերջին շրջանում հաճախ արձանագրվող` ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու կամ առաջարկելու դեպքերը, կրկին հիշեցնում ենք, որ կաշառք տալը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի, համարվում է քրեորեն հետապնդելի արարք, որի համար նախատեսված է ընդհուպ մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում, ուստի հորդորում ենք զերծ մնալ նման արարքներ կատարելուց և դրսևորել իրավաչափ վարքագիծ:

Թեմայի այլ նորություններ