Եթե ուզում են սուրճի հետ ծխել, ապա կարող են սուրճը վերցնել իրենց հետ ու ծխելով խմել փողոցում. Քերոբյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Եթե ուզում են սուրճի հետ ծխել, ապա կարող են սուրճը վերցնել իրենց հետ ու ծխելով խմել փողոցում. Քերոբյան

Եթե ուզում են սուրճի հետ ծխել, ապա կարող են սուրճը վերցնել իրենց հետ ու ծխելով խմել փողոցում. Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշում է, որ հանրային սննդի փակ օբյեկտներում  ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործման արգելման ճանապարհով անցել են շատ երկրներ և արդյունքը դրական է եղել:

«Փորձը ցույց է տալիս, որ հանրային սննդի օբյեկտների շրջանառությունը ընկնում է մեկ-երկու ամիսների ընթացքում, բայց շատ արագ էլ վերականգնվում է, որովհետև եթե հասարակության մի մասի համար ծխելն առավելություն է, մյուս մասի՝ զգալի հատվածի համար հանրային սննդի օբյեկտներում ծխելը թերություն է: Մարդիկ, ովքեր չեն ծխում և նույնիսկ ծխողները, տհաճությամբ են մտնում հանրային սննդի օբյեկտներ, որտեղ ծխելը կարելի է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Քերոբյանը:

Քերոբյանը նշեց, որ ինքը ևս ծխող է եղել և չորս տարի առաջ ազատվել է այդ վնասակար սովորությունից:

«Մինչև այդ ծխում էի օրական երեք տուփ, բայց երբ գնում էի գործուղման այնպիսի երկրներ, որտեղ ծխելը արգելված էր հանրային օբյեկտներում, ընդամենը մի տուփ էի ծխում: Այսինքն` միջավայրը ստիպում էր, որ ծխողները ավելի քիչ ծխեին: Օրվա ընթացքում անհարմարություններ էին լինում, բայց օրվա վերջում, երբ դու ավելի քիչ ես ծխել, քան սովորաբար, քեզ շատ ավելի լավ ես զգում»,- ընդգծեց Քերոբյանը:

Նրա խոսքով` շատ տնտեսվարողներ որպես հարցի լուծում առանձին ծխարաններ կկառուցեն։

Նախարարը խորհուրդ տվեց ծխողներին, որ եթե ուզում են սուրճի հետ ծխել, ապա կարող են սուրճը վերցնել իրենց հետ ու ծխելով խմել փողոցում:

Թեմայի այլ նորություններ