Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    7 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    9 կմ/ժ
  • Լոռի 4°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք

Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք

Սույն թվականի օգոստոսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 05:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:44-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.22⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում՝ 4-5 բալ ուժգնությամբ և Տավուշի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Օգոստոսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:42-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 19:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43․95⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ, Ամասիա, Զույգաղբյուր գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

 

 

Թեմայի այլ նորություններ