Օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ն անցկացվող եռամսյա վարժական հավաքների առաջին փուլին մասնակցում են պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի ներկայացուցիչներ, ինչպես հայտնում է Պաշտպանության նախարարությունը, նրանք կարող են ներգրավվել նաև մարտական հերթապահության, կստանան ամսական աշխատավարձ կախված զինվորական կոչումից։
Հաջորդ եռամսյա վարժական հավաքը Պաշտպանության նախարարությունը նախատեսում է անցկացնել արդեն սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:
Պաշտպանության նախարարությունը եռամսյա հավաքի մասնակիցներին տեղեկացրել եւ հորդորել է. ի թիվս այդ սահմանափակումների, հավաքներին ներկայանալիս իրենց հետ չկրել սմարթֆոն օպերացիոն համակարգով աշխատող, նաեւ այլ տիպի՝ նկարահանման, տեղորոշման և համացանցին միանալու հնարավորություններ ունեցող հեռախոսներ: