Երևանում կնոջը սպանած, ապա ինքնավնասում կատարած տղամարդը ձերբակալվել է. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    24 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    24 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երևանում կնոջը սպանած, ապա ինքնավնասում կատարած տղամարդը ձերբակալվել է. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Երևանում կնոջը սպանած, ապա ինքնավնասում կատարած տղամարդը ձերբակալվել է. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Ձերբակալվել է Երևանում կնոջը սպանած, ապա ինքնավնասում կատարած տղամարդը:
 
Այս մասին հայտնում են  ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 
Նշվում է, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ եղբայրը սպանել է կնոջը և վնասել ինքն իրեն:
Դեպքի վայր՝ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի նշված տուն մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 52-ամյա տանտերը խեղդամահ է արել 46-ամյա կնոջը, ապա խոհանոցային դանակով վնասել ինքն իրեն՝ փորձելով ինքնասպան լինել: Ժամանած շտապօգնության խումբը տղամարդուն բուժօգնության է տեղափոխել հիվանդանոց:
 
Նա ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 
Կատարվում է նախաքննություն:
 
Ինչպես մանրամասնելով հայտնում են Քննչական կոմիտեից, դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի խոհանոցի հատակին հայտնաբերել է նույն տանը բնակվող 46-ամյա կնոջ դին՝ պարանոցի շրջանում բռնության հետքերով, և վերջինիս ամուսնուն, ով դաստակների շրջանում կտրած վերքերով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամուսինները անձնական հարցերի շուրջ տարաձայնություններ են ունեցել, և վերջին ամիսներին նրանց հարաբերությունները եղել են լարված:
 
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, որի ժամանակ տղամարդը խեղդելու եղանակով սպանել է կնոջը, այնուհետև խոհանոցային դանակով կտրել իր ձեռքի երակները՝ փորձելով ինքնասպան լինել:

 

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում խոհանոցի հատակին հայտնաբերվել են արյան հետքեր և արնանման հետքերով խոհանոցային դանակ, որն առգրավվել է, խոհանոցի սեղանին՝ գրություն: Հարցաքննվել են վկաներ, առգրավվել են տուժողի և վերջինիս ամուսնու՝ դեպքի պահին կրած հագուստները, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ:

Տղամարդը ձերբակալվել է՝ կնոջ սպանության կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:  Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ