Երևանում ապօրինի շինության քանդման ժամանակ միջադեպ է եղել ոստիկանի և քաղաքացու միջև. ծառայողական քննություն է նշանակվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    80%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երևանում ապօրինի շինության քանդման ժամանակ միջադեպ է եղել ոստիկանի և քաղաքացու միջև. ծառայողական քննություն է նշանակվել

Երևանում ապօրինի շինության քանդման ժամանակ միջադեպ է եղել ոստիկանի և քաղաքացու միջև. ծառայողական քննություն է նշանակվել

Երեկ երեկոյան, երբ Երեւանի քաղաքապետարանն աապօրինի շինությունների քանդման հերթական աշխատանքներն է իրականացրել, լարված իրավիճակ է ստեղծվել Նոր Նորքի 7-րդ զանգվածում։

Քաղաքացիները փորձել են թույլ չտալ, որ քանդեն Նոր Նորքի Հունան Ավետիսյան 5 հասցեում գտնվող 2 քարե շինությունները, որոնք ծառայել են որպես ավտոտնակ: Քանդման աշխատանքները խոչընդոտող քաղաքացիների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել:

Համացանցում են հայտնվել կադրեր, որտեղ երեւում է՝ ինչպես է ոստիկանը հարվածում քաղաքացիներից մեկին: Մեկ հոգի էլ բերման է ենթարկվել ոստիկանություն:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց՝ կատարվածի առիթով, ոստիկանապետի հանձնարարությամբ, ծառայողական քննություն է նշանակվել։

«Երեւանի քաղաքապետարանի քանդման աշխատանքներ է կատարել, ոստիկանությունն էլ, ինչպես միշտ, հասարակական կարգն է ապահովել։ Բերման ենթարկված անձն արձանագրության կազումից հետո բաց է թողնվել»,- ասաց Ջանոյանը։

Թեմայի այլ նորություններ