Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊՎԾ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    27%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    81%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    8 կմ/ժ
  • Արարատ 23°C
    33%
    4 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    92%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    78%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    39%
    7 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.602

Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊՎԾ

Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հանձնարարագրով վերահսկողություն է իրականացվել Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունում՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ 2018 թվականից մինչև 2022 թվականը ընկած ժամանակահատվածում կնքված բժշկական պայմանագրերի շրջանակներում մատուցված ծառայությունների կատարման նկատմամբ:

Ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ «պետական պատվերի շրջանակներում ստացվել են ֆինանսավորումներ ՓԲԸ-ի կողմից այլ տնտեսվարողների հետ կնքված և արդեն իսկ վճարված ծառայությունների կանչի թերթիկների դիմաց: Արդյունքում՝ 13 տնտեսվարողի հետ իրականացված ծառայությունների մատուցման պայմանագրերում թվով 1281 դեպքով արդեն իսկ վճարված կանչի թերթիկներ մուտքագրվել են «Արմեդ» համակարգ, որի դիմաց ՀՀ առողջապահության նախարարությունից պահանջվել և ստացվել է լրացուցիչ չհիմնավորված ֆինանսավորում՝ 17 595 320 ՀՀ դրամ չափով:

Միաժամանակ, ուսումնասիրվել են ՀՀ քաղաքացիներին ՓԲԸ-ի կողմից 2019-2021 թթ. մատուցված 22612 վճարովի կանչերի դիմաց գանձումների պատմությունները, որի արդյունքում հայտնաբերվել է 724 անհամապատասխանություն:

Մասնավորապես՝ քաղաքացիների կողմից արդեն իսկ վճարված կանչերի թերթիկները ՓԲԸ-ի կողմից կրկնակի մուտքագրվել են «Արմեդ» համակարգ և ՀՀ առողջապահության նախարարությունից պահանջվել և ստացվել է լրացուցիչ չհիմնավորված ֆինանսական միջոցներ ընդհանուր՝ 5 672 430 ՀՀ դրամի չափով:

Արդյունքում՝ ներկայացված ոչ հավաստի տեղեկատվությամբ և արդեն իսկ վճարված կանչերի վերաբերյալ փաստաթղթերի «Արմեդ» համակարգ մուտքագրմամբ՝ ՓԲԸ-ի կողմից ՀՀ առողջապահության նախարարությունից 2005 դեպքով պահանջվել և ստացվել են ֆինանսական միջոցներ՝ 23 267 750 ՀՀ դրամ ընդհանուր չափով:

Իրականացված վերահսկողությամբ հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ՝ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։

Թեմայի այլ նորություններ