Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենին և նրա ընտանիքին պատկանող գույքերի վրա կալանք է դրվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    42%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենին և նրա ընտանիքին պատկանող գույքերի վրա կալանք է դրվել

Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենին և նրա ընտանիքին պատկանող գույքերի վրա կալանք է դրվել

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանը, նրան փոխկապակցված անձանց՝ կնոջը՝ Սվետլանա Մովսիսյանը, երկու որդիներին՝ Արտակ և Վահագն Յայլոյանները, և ևս մեկ անձի՝ Մարիաննա Հովհաննիսյանը մարտի 1-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Համապատասխան ծանուցագրերը հրապարակվել են պաշտոնական հայտարարությունների  «Azdarar.am» կայքում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դատարանը բավարարել է նրանց գույքերի վրա, որպես հայցի նախնական ապահովման միջոց, կալանք դնելու ՀՀ դատախազության միջնորդությունները, նրանց մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունն ավարտվել է:

«Նրանք հրավիրվել են Դատախազության համապատասխան վարչություն՝ իրենց վերաբերող վարույթի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար»,- հավելեց Գոռ Աբրահամյանը:

Թեմայի այլ նորություններ