Երևանի բնակիչը խանութներից մեկից բացահայտ հափշտակել է 8 տաբատ ու փախել. ՀՀ ոստիկանություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    19 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երևանի բնակիչը խանութներից մեկից բացահայտ հափշտակել է 8 տաբատ ու փախել. ՀՀ ոստիկանություն

Երևանի բնակիչը խանութներից մեկից բացահայտ հափշտակել է 8 տաբատ ու փախել. ՀՀ ոստիկանություն

Երևանի 21-ամյա բնակիչը բացահայտ հափշտակել է 8 տաբատ ու փախել։ Այս մասին ՀՀ ոստիկանությունը հետևյալ հաղորդագրությունն է տարածել.

«Նոյեմբերի 17-ին՝ ժամը 20.23-ի սահմաններում, ոստիկանության զորքերի մի զորամասի ծառայություններից մեկի պետ Անդրանիկ Նիկողոսյանը մայրաքաղաքի Ագաթանգեղոսի փողոցում նկատել է հագուստը ձեռքին փախչող մի երիտասարդի, որին հետապնդում էր մի աղջիկ։

Երիտասարդը վազելիս նետել է հագուստը։ Ոստիկանության զորքերի ծառայողը հետապնդել ու բռնել է նրան, ապա կողոպուտ կատարելու կասկածանքով՝ բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Պարզվել է, որ Երևանի 21-ամյա բնակիչը բռնվելուց վայրկյաններ առաջ Ագաթանգեղոսի փողոցի խանութներից մեկում բացահայտ հափշտակել էր 8 տաբատ ու փախել։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է: Գողոնը հայտնաբերվել է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»։

Թեմայի այլ նորություններ