Եռաբլուրում ավարտվել է 44-օրյա պատերազմում զոհված և պանթեոնում հուղարկավորվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Եռաբլուրում ավարտվել է 44-օրյա պատերազմում զոհված և պանթեոնում հուղարկավորվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը

Եռաբլուրում ավարտվել է 44-օրյա պատերազմում զոհված և պանթեոնում հուղարկավորվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը

ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ավարտվել է 2020թ․ 44-օրյա պատերազմում զոհված և պանթեոնում հուղարկավորվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը, որին մասնակցել են զոհվածների և զինվորական պանթեոնում հուղարկավորվածների հարազատները։

«Արդյունքների ամփոփման և վերջնական հայտարարի գալու համար քվեարկության մասնակիցներին խնդրում ենք օգոստոսի 21-ին՝ ժամը 18։00-ին, ներկայանալ «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մասնակցելու ընդհանուր հավաք-ժողովին»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Ս.թ. փետրվար-մարտ ամիսներին, մասնագետները կազմել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված 2020թ. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների գերեզմանների կառուցապատման, ինչպես նաև հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի նախագիծ-առաջարկը:

Պաշտպանության նախարարության ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատանքներն իրականացնել 2 փուլով.

  1. Հուշահամալիրի գերեզմանների շինարարական աշխատանքների իրականացում,
  2. Բարեկարգման, ինժեներական համակարգերի և օժանդակ կառույցների իրականացում:

Սահմանված կարգով շինարարական 4 կազմակերպությունների հետ կնքվել են  պայմանագրեր և, յուրաքանչյուր կազմակերպության համար առանձնացված տեղամասերում, նախապես համաձայնեցված նախագծային լուծումներով, ներկայում իրականացվում է գերեզմանների կառուցապատումը` ներառյալ հաստատված հատակագծերով հուշաքարերի տեղադրումը, բազալտե հատակի կառուցումը և այլն: Թեև հուշաքարերը հատակագծվել են քննարկելով մի խումբ հարազատների հետ, համաձանեցվել ճարտարապետի հետ, այնուամենայնիվ, որոշ հարազատներ հայտնել են իրենց  անհամաձայնությունը:

Որպես խնդրի լուծում՝ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, տեղում դրվել են մատյաններ, որտեղ զոհվածների հարազատները կարող են ներկայացնել իրենց առաջարկները, որոնք կուսումնասիրվեն, կամփոփվեն և սեղմ ժամկետում կկայացվի վերջնական որոշում:

Զուգահեռաբար, ճարտարապետը և նախագծային կազմակերպությունը  մշակում են զոհվածների հիշատակը հավերժացնող կոթողի, ինչպես նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքի ենթակառուցվածքի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, որոնք ներառելու են տարածքների բարեկարգման, ասֆալտապատման, եզրաքարերի տեղադրման ու ջրահեռացման, ոռոգման ցանցերի, էլեկտրական լուսավորման ու տեսահսկման համակարգեր: Նախատեսվում են նաև հսկիչ-անցագրային կետի, հասարակական սանհանգույցի կառուցում և տարածքի ընդհանուր ցանկապատում:

Նշված ճարտարապետահատակագծային և նախագծային գործընթացի սահմանված կարգով նախապատրաստական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ. տարեվերջին, իսկ կառուցապատման մեկնարկը՝ 2022թ. առաջին կամ երկրորդ եռամսյակներում՝ կախված եղանակային պայմաններից:

Թեմայի այլ նորություններ