Էջմիածնի զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկը վերադարձել է Հայաստան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 17°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Էջմիածնի զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկը վերադարձել է Հայաստան

Էջմիածնի զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկը վերադարձել է Հայաստան

Էջմիածնում գտնվող զորամասի Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողներից մեկը երեկ Բաքվից վերադարձել է Հայաստան: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության դիմաց ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների հարազատներից Անահիտ Ադոյանը:

«Ունենք մեկ տղա, որը վերադարձել է, կփորձենք կապ հաստատել նրա հետ: Շատ ուրախ ենք, որ գոնե մեկը վերադարձել է Հայաստան, բայց պետք է պայքարենք մնացած 40-ի համար: Նա նույն զորամասի ՄՈԲ-ից էր»,- ասաց Ադոյանը:
 

Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 հայ գերիներ։

Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 1-ից բողոքի ակցիաներ են անցկացնումՊաշտպանության նախարարությունը նրանց հայտնել էրոր ամեն ինչ անում էորպեսզի հնարավորինս շուտ Զանգելանի հատվածում որոնողական աշխատանքներ իրականացվեն:

Թեմայի այլ նորություններ