Էդուարդ Աղաջանյանը դեսպաններին է ներկայացրել Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    9 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Էդուարդ Աղաջանյանը դեսպաններին է ներկայացրել Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունները

Էդուարդ Աղաջանյանը դեսպաններին է ներկայացրել Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունները

Մարտի 15-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենսին, Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին և Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

Ողջունելով օտարերկրյա դիվանագետներին՝ Էդուարդ Աղաջանյանը բարձր է գնահատել Նորդիկ-Բալթիկ երկրների դերը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակը: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունները` մասնավորապես բարձրաձայնելով գազի մատակարարման շարունակական խաթարումը, ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը, Արցախի բնակչության նկատմամբ այլ հոգեբանական ճնշումների գործադրումը:

Հումանիտար ճգնաժամի կանխման համատեքստում Էդուարդ Աղաջանյանը կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքը:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հայկական կողմը հետևողական է 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և  նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցում:

Անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:

Թեմայի այլ նորություններ