ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    73%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Համանախագահները երկու արտգործնախարարների հետ ունեցել են նաև համատեղ հանդիպում: Այս մասին հայտարարություն է հրապարակված ԵԱՀԿ պաշտոնական կայքում։

«Համանախագահները ողջունում են 2020 թվականի նոյեմբերից ի վեր երկու արտաքին գործերի նախարարների այս առաջին հանդիպումը ՝ ի նշան երկու երկրների վճռականության ՝ վերսկսվել խաղաղության գործընթացում ՝ անմիջական երկխոսության միջոցով, որն ուղղված կլինի տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման նպաստմանը:

Համանախագահները, իրենց մանդատին համապատասխան, վերահաստատում են կողմերի հետ աշխատելու հավատարմությունը՝  ԼՂ հակամարտության հետ կապված և  դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծման համար»,- ասված է հայտարարությունում։

Թեմայի այլ նորություններ