Ձևավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ոստիկանություն. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    11 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ձևավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ոստիկանություն. Նիկոլ Փաշինյան

Ձևավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ոստիկանություն. Նիկոլ Փաշինյան

Կառավարություն ներկայացված նախագծով ՀՀ ոստիկանության հատկացումներին կավելացվի 2 միլիարդ 35 միլիոն դրամ:

Շուրջ  289 միլիոն դրամ կուղղվի Լոռու և Շիրակի մարզերում նոր ձևավորվող պարեկային ծառայության 140 պարեկային ավտոմոբիլների ձեռքբերմանը, շուրջ 67 միլիոն դրամ կհատկացվի այդ ավտոմոբիլների կահավորմանը:

«1 միլիարդ 670 միլիոն 100 հազար դրամ կհատկացվի վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով»,- ասաց ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ Շիրակի և Լոռու մարզերում ապրիլից կգործարկվի պարեկային ոստիկանության ծառայությունը:

«Սա մեզ համար շատ կարևոր նշանակություն ունեցող բարեփոխում է: 2021 թվականի հուլիսից մայրաքաղաքում գործում է  պարեկային ոստիկանությունը: Հայաստանի արտաքին դիմագծի բրենդը ժողովրդավարությունն է, և մենք, ըստ էության, ձևավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ոստիկանություն: Իհարկե, այս գործընթացն առանց թերությունների ու բարդությունների չի անցնում, բայց այս բարեփոխումն իրեն արդարացնում է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ հաջորդ փուլով պարեկային ոստիկանություն կներդրվի Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում:

«Պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու համար պարտադիր էր նախկինում ոստիկանությունում աշխատած լինել, պարտադիր չէ նաև բարձրագույն կրթություն ունենալը: Մարդիկ դասընթացներ են անցնում, որակավորման քննություն են հանձնում և անցնում աշխատանքի: պարեկային ոստիկանությունում ծառայողական առաջխաղացում ունենալու համար Ոստիկանական ակադեմիայում վերապատրաստում կանցնեն: Այդ ընթացքում սովորողը վճարվում է նվազագույն աշխատավարձի չափով, իսկ աշխատանքի անցնելու պարագայում բավականին ծանրակշիռ աշխատավարձ են ստանում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը կոչ արեց կանանց ակտիվություն ցուցաբերել այս հարցում և ներգրավվել պրոցեսում:

Թեմայի այլ նորություններ