Ձեռնարկվում են միջոցառումներ Կարբի գյուղում երկու քույրերի մահվան պատճառը պարզելու ուղղությամբ. ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    17 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    81%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    32%
    12 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ձեռնարկվում են միջոցառումներ Կարբի գյուղում երկու քույրերի մահվան պատճառը պարզելու ուղղությամբ. ՔԿ

Ձեռնարկվում են միջոցառումներ Կարբի գյուղում երկու քույրերի մահվան պատճառը պարզելու ուղղությամբ. ՔԿ

2021 թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 18։30-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում հիվանդանոց են տեղափոխվել երկու քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Պարզվել է, որ 11-ամյա աղջիկը հիվանդանոց է ընդունվել մահացած վիճակում, իսկ վերջինիս 19-ամյա քույրը ժամը 19։00-ի սահմաններում, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի 3-րդ փողոցում գտնվող տունը գազիֆիկացված չի եղել, սակայն տան բակում տեղադրված է եղել տնայնագործական պայմաններում պատրաստված գազաբալոնային համակարգ, որին միացված ռետինե խողովակով գազը տեղափոխվել է դեպի տան խոհանոց. այնտեղ գործել է գազային այրման ջրատաքացուցիչ և գազօջախ, իսկ ծխատար և օդատար ուղիներ ընդհանրապես առկա չեն եղել։ Դեպքի վայրի զննության մասնակից, գազի վթարային ծառայության աշխատակցի կողմից համապատասխան սարքի միջոցով կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ խոհանոցում առկա է գազի արտահոսք։    

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: 

Թեմայի այլ նորություններ