Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ Ծաղկաձորում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ. ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    35%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 12°C
    30%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ Ծաղկաձորում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ. ՔԿ

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ Ծաղկաձորում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Ծաղկաձոր քաղաքի բնակչի (ծնված 1974 թ.)` բազմաթիվ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում, «Հրազդանի ԲԿ» ՓԲ ընկերություն տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022 թ. հուլիսի 10-ին` ժամը 21:00-ին:

Բժշկական կենտրոնից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարույթի շրջանակներում կատարված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքի Մայիսյան փողոցում գտնվող տներից մեկի մոտ: Դիակի զննությամբ տղամարդու մարմնի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ, դեպքի վայրի զննությամբ՝ կրակված պարկուճներ և արնանման հետքեր:

Ձեռնարկվում են միջոցներ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի  հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Թեմայի այլ նորություններ