Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության կառավարության շենքի մոտ ուժգին պայթյուն է որոտացել. պայթեցված ավտոմեքենան պատկանել է ժողովրդական միլիցիայի ղեկավարին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության կառավարության շենքի մոտ ուժգին պայթյուն է որոտացել. պայթեցված ավտոմեքենան պատկանել է ժողովրդական միլիցիայի ղեկավարին

Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության կառավարության շենքի մոտ ուժգին պայթյուն է որոտացել. պայթեցված ավտոմեքենան պատկանել է ժողովրդական միլիցիայի ղեկավարին

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին Կառավարության շենքի մոտ ավտոկայանատեղիում ավտոմեքենա է պայթել։ Պայթյունը լսել է ամբողջ Դոնեցկ քաղաքը։ ԱԻՆ աշխատակիցները դեպքի վայրում են:

Աղբյուրի թղթակիցը տեղեկացրել է, որ պայթյունը տեղի է ունեցել կառավարության շենքից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Այժմ պայթյունի վայրում տեսանելի հրդեհ է, մոտակա շենքերը չեն տուժել։ Զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան։

Տեղի ոստիկանությունը հաստատել է միջադեպի մասին տեղեկությունը:Մոսկվայի ժամանակով մոտ ժամը 19:00-ին կառավարության շենքի մոտ գտնվող ավտոկայանատեղիում մեքենա է պայթեցվել:

«Ամբողջ քաղաքը լսել է պայթյունի ձայնը: Պայթյունի վայր է մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Խնդրում ենք հանգստություն պահպանել, զգոն լինել, ինչպես նաև հնարավորինս բացառել քաղաքում տեղաշարժը»,- ասվում է ոստիկանության պաշտոնական տելեգրամյան ալիքում:

ԹԱՐՄԱՑՎԱԾ. Դոնեցկում պայթել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ժողովրդական միլիցիայի ղեկավար Դենիս Սինենկովի մեքենան, տուժածներ չկան:

«Այո, դա իմ մեքենան է: Ոչ ոք չի տուժել, այն կայանատեղիում է եղել», - ասել է Սինենկովը «Ինտերֆաքս»-ին:

Թեմայի այլ նորություններ