Դեկտեմբերից մինչ օրս շփման գծում չունենք սպանության ոչ մի դեպք, հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է. ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Դեկտեմբերից մինչ օրս շփման գծում չունենք սպանության ոչ մի դեպք, հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է. ՊՆ

Դեկտեմբերից մինչ օրս շփման գծում չունենք սպանության ոչ մի դեպք, հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է. ՊՆ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին:

«Դեկտեմբերից մինչ օրս մենք շփման գծում չունենք սպանության ոչ մի դեպք: Վիրավորման մեկ դեպք ունենք Շուշիում: Էս ընթացքում որևէ միջադեպ, որը ֆիքսվել է մեր կողմից, չկա: Զինադադարի խախտում եղել է, օրական 5 փամփուշտ է կրակվում, բայց ոչ մեր դիրքերին ուղղված: Բոլոր այդ դեպքերը մենք ֆիքսում ենք, գրանցում ու փոխանցում խաղաղապահ ուժերին, որոնք քննություն են իրականացնում և հետո ներկայացնում են»,- նշեց նախարարը:

Հարությունյանն այսօր հանդիպել է Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովին ու խոսել այսօրինակ դեպքերի մասին: 

«Ինքը նույն հարցը դրել է Ալիևի առջև: Մոտեցումը ձևավորված է հիմա, կա կրակոց, մենք ֆիքսում ենք, փոխանցում խաղաղապահ ուժերին»,- նշեց նախարարը:

Փետրվարի 9-ին և 10-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

Թեմայի այլ նորություններ