Դավաճանությունը, լրտեսական գործունեությունը որևէ արդարացում չունեն. գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Դավաճանությունը, լրտեսական գործունեությունը որևէ արդարացում չունեն. գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան

Դավաճանությունը, լրտեսական գործունեությունը որևէ արդարացում չունեն. գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44 –օրյա պատերազմից հետո պարզվեց, որ նախապատերազմյան ընթացքում որոշ քաղաքացիներ սոցցանցերի միջոցով գումարի դիմաց ադրբեջանական հատուկ ծառայություններին են փոխանցել լուսանկարներ՝ զորամասերի տեղակայման վայրերի, անձնակազմի, զենք – զինամթերքի, ինժեներական կառույցների, սարքերի և այլնի վերաբերյալ։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը

Ազգային անվտանգության ծառայությունը փետրվարի 10-ի, այնուհետև մարտի 7-ի հայտարարությամբ հանրությանը տեղեկացրեց, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները Հայաստանում և Արցախում ստեղծել են գործակալական ցանց, որի կազմում ներգրավել են զինված ուժերի ստորաբաժանումներում ծառայող անձանց: Հարուցված քրգործի շրջանակում պետական դավաճանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են երեք տասնյակից ավելի անձինք, որոնց մի մասը տվել են խոստովանական ցուցմունքներ: Ըստ ԱԱԾ-ի՝ գործակալական այս ցանցում ընդգրկված որոշ անձինք նախապես տեղեկացված են եղել Արցախի դեմ սպասվող պատերազմի և դրա հստակ օրվա մասին: Թե ինչ ազդեցություն է ունեցել պետական դավաճանությունը պատերազմի ելքի վրա, կպարզի քննությունը։

«Վստահ եղեք, որ կատարվածին, միանշանակ,  իրավական գնահատականներ տրվելու են, ամեն ինչ պետք է քննության առարկա դառնա և  միայն ձեռք բերված ապացույցների ամբողջական գնահատման արդյունքում պետք է վերջնական գնահատականներ տրվեն անձանց գործողություններին` պարզելու համար, թե ով ինչ հանցանք է գործել, կատարվածը որքանով է համապատասխանում լրտեսության, պետական դավաճանության քրեական օրենսգրքով սահմանված չափորոշիչներին»,- ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։    

«Պատերազմից հետո պատերազմի հանգամանքներով, պատերազմին վերաբերող դրվագներով պայմանավորված  հարուցվել է 4 քրեական գործ, որոնցից 2-ը մեղադրական եզրակացությամբ 4 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։ Այս պահին տվյալ երկու գործերով երկուական անձանց վերաբերյալ դատարաններում ընթանում են դատական քննություններ։ Երկու մյուս գործերով, որոնք համեմատաբար վերջերս են հարուցվել, դեռևս նախաքննությունը շարունակվում է, խոսքը գործակալական մեծ ցանցերի բացահայտման մասին է»,- նշել է Գոռ Աբրահամյանը։

Ըստ գլխավոր դատախազի խորհրդականի` լրտեսական գործակալական ցանցի ներկայացուցիչների կողմից փոխանցված տեղեկությունների պատճառով է շատ դեպքերում թիրախավորված հարվածներ հասցվել կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների։ «Բարոյական իմաստով դավաճանությունը, լրտեսական գործունեությունը որևէ արդարացում չունեն, անընդունելի է նման վարքագիծը։ Զգացմունքները, զգացմունքներ, ապրումները ապրումներ, բայց զսպվածությամբ լրիվ օբյեկտիվ բազմակողմանի քննության ապահովմամբ պետք է բոլոր հարցերի պատասխանները տրվեն»,- վստահեցրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Թեմայի այլ նորություններ