«Դադարացնել Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ օգնությունը և լիարժեք կիրառել 907-րդ հոդվածը». Էլեն Ասատրյանի և Սյուզի Աբաջյանի նոր բանաձևը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 4°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Դադարացնել Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ օգնությունը և լիարժեք կիրառել 907-րդ հոդվածը». Էլեն Ասատրյանի և Սյուզի Աբաջյանի նոր բանաձևը

«Դադարացնել Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ օգնությունը և լիարժեք կիրառել 907-րդ հոդվածը». Էլեն Ասատրյանի և Սյուզի Աբաջյանի նոր բանաձևը

Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի և Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության անդամներ Էլեն Ասատրյանը և դոկտոր Սյուզի Աբաջյանը հեղինակել և ներկայացրել են բանաձև, որը կոչ է անում Միացյալ Նահանգների կառավարությանը` ամբողջությամբ դադարեցնել ԱՄՆ-ի օգնությունն Ադրբեջանին՝ ամբողջությամբ կիրառելով Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածը: Բանաձևը նաև կոչ է անում Բայդենի վարչակազմին և պետքարտուղարին՝ հորդորել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին և պատանդներին: Բանաձևը քվեարկության կդրվի Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցության գործադիր խորհրդի նիստի ժամանակ, որը տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 25-29:

«Կարևոր է, որ մենք հստակ ուղերձ ուղարկենք Բաքվի բռնապետական ռեժիմին այն մասին, որ Միացյալ Նահանգները դեմ են ռազմական հանցագործություններին և Արցախի ու Հայաստանի վրա հարձակումներին: Ադրբեջանը դեռևս պատասխանատվության չի ենթարկվել մեր միլիոնավոր ամերիկյան հարկային դոլարները Արցախի և Հայաստանի դեմ ռազմական հանցագործություններ կիրառելու համար՝ հիվանդանոցների և դպրոցների հրետակոծությունը, կասետային ռումբերով խաղաղ բնակիչների սպանությունը, հազարավոր վարձկանների հավաքագրումը և անդառնալի բնապահպանական վնասը տարածաշրջանի անտառները սպիտակ ֆոսֆորով այրելու պատճառով: Ազատության Աջակցության ակտի 907 հոդվածի թուլացումը ոչ միայն լրացուցիչ ֆինանսավորում է տրամադրում մեր հարկային դոլարներից մինչև այժմ Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական հանցագործություններին, այլ նաև հակասում է մեր կուսակցության սկզբունքներին և քաղաքականությանը: Մենք լիահույս և վստահ ենք, որ մեր գործընկերները կքվեարկեն այս բանաձևի օգտին»,- հայտարարեց Ասատրյանը:

«Ադրբեջանի կառավարությունը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները Հայաստանի և Արցախի նկատմամբ՝ չնայած տարածաշրջանում խաղաղության հասնելու միջազգային հանրության կոչերին և Հայաստանի  համագործակցության շարունակական պատրաստակամությանը: 907-րդ հոդվածից հրաժարվելով՝ մեր կառավարությունը մեղսակից է դառնում Ադրբեջանի կողմից միջազգային օրենքի շարունակական խախտմանը և հայ ռազմագերիների խոշտանգմանը: Մեր հարկային դոլարները չպետք է քաջալերեն Ադրբեջանի կառավարության շարունակական ագրեսիվ գործողությունները, որոնք նպաստում են մարդկային կյանքի և բնիկ հողերի կորստին ու տարածաշրջանի ապակայունացմանը: Մենք հպարտ ենք ներկայացնել այս հրատապ բանաձևը, որը հստակ ուղերձ է հղում Միացյալ Նահանգների ամենամեծ Դեմոկրատական մարմնից մեր դաշնային կառավարությանը», - ընդգծեց Աբաջյանը: 

Այս բանաձևը ներկայացվում է այն ժամանակ, երբ Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագիրը` մինչև այժմ հարձակվելով ոչ միայն Արցախի (Լեռնային Ղարաբաղի), այլև Հայաստանի վրա՝ գերության մեջ պահելով մոտ 200 հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների և շարունակելով ագրեսիվ հռետորաբանությունն ու սպառնալիքները Բաքվից: Միացյալ Նահանգները կոչ են արել կողմերին վերսկսել Մինսկի խմբի խաղաղ գործընթացը, որին Հայաստանը աջակցում է, սակայն Ադրբեջանը շարունակում է խախտել: 

Հիշեցնենք, որ Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցությունը 2021 թվականի նահանգային համագումարում իր 13 առաջնահերթ բանաձևերի շարքում ընդունեց նաև Ասատրյանի հեղինակած բանաձևը: Այն կոչ էր անում Միացյալ Նահանգներին անհապաղ միջամտել հայ ռազմագերիներին անվտանգ վերադարձնելու հարցում, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել և ներդրումներից զրկել Թուրքիային և Ադրբեջանին` մինչև Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը և մինչև Արցախի ժողովրդին չտրվի ինքնորոշման հնարավորություն իր բնիկ հողերում:

Կալիֆորնիայում բնակվում է ավելի քան մեկ միլիոն հայ, որոնց մեծամասնությունը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է։ Նրանք ակտիվորեն պայքարում էին համաշխարհային օգնության և միջամտության համար, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրենց հայրենակիցներին հասցված աներևակայելի տառապանքների ականատեսն են եղել: 

Նշենք, որ Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցությունը նահանգի գերիշխող քաղաքական կուսակցությունն է, որը ներկայացնում է ավելի քան 10.3 միլիոն դեմոկրատներին։ Այն նաև Միացյալ Նահանգների ամենամեծ ժողովրդավարական մարմինն է:

Թեմայի այլ նորություններ