Ցանկացած նախարարի հրաժարական այս իրավիճակում մեր երկիրը կարող է դնել շատ բարդ վիճակում. Մարուքյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    19 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ցանկացած նախարարի հրաժարական այս իրավիճակում մեր երկիրը կարող է դնել շատ բարդ վիճակում. Մարուքյան

Ցանկացած նախարարի հրաժարական այս իրավիճակում մեր երկիրը կարող է դնել շատ բարդ վիճակում. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադարձավ հարցին, թե արդյոք նախորդ շաբաթվա Անվտանգության խորհրդի նիստում որևէ անհամաձայնությո՞ւն է եղել, որից հետո ԱԳ նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Մարուքյանի խոսքով՝ ընդհանրապես խոսակցություն չի եղել, և ԱԳ նախարարի հետ կապված այն հատվածները, երբ վարչապետի պաշտոնակատարն ասում է, որ հանձնարարել է նրան, և վերջինս էլ գլխով համաձայնում է, ուղիղ եթերում տեսագրվել է, որևէ այլ բան չի եղել: Պատգամավորն ընդգծում է, որ զարմացել է, երբ լսել է հրաժարականի մասին:  

«Իմ կոչ-ուղերձն է պաշտոնատար անձանց, որ պետք է գիտակցել, որ Հայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, պաշտոնակատարների կառավարություն է, և սահմանադրաիրավական կարգավորումները թույլ չեն տալիս որևէ հրաժարական տված նախարարի փոխարեն նշանակել նոր նախարար: ԱԳ նախարարի և ցանկացած այլ նախարարի հրաժարականը այս իրավիճակում մեր երկիրը կարող է դնել շատ բարդ վիճակում: Դժվար չէ, կարծում եմ, մեր պետական շահերը ներկայացնել ևս երեք շաբաթ, և ընտրություններից հետո, բնականաբար, փոփոխությունները տեղի կունենան»,- ասաց Մարուքյանը՝ շեշտելով, որ այսօր Հայաստանը ՊՆ-ից ավելի շատ կարիք ունի ԱԳՆ դիվանագիտական հզոր ճակատի:

Թեմայի այլ նորություններ