Բուժաշխատողների աշխատավարձի վերանայման ֆոնդը Կառավարության ծրագրում է. Ավանեսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    15 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Բուժաշխատողների աշխատավարձի վերանայման ֆոնդը Կառավարության ծրագրում է. Ավանեսյան

Բուժաշխատողների աշխատավարձի վերանայման ֆոնդը Կառավարության ծրագրում է. Ավանեսյան

Բուժաշխատողների աշխատավարձի վերանայման ֆոնդը Կառավարության ծրագրում է:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով մի քանի օր առաջ շտապօգնության վարորդների իրականացրած ակցիային, ըստ որի՝ վարորդները պահանջում էին բարձրացնել աշխատավարձը:

Շտապօգնության 6-րդ ենթակայանի վարորդները նոյեմբերի 2-ին բողոքի ակցիա էին իրականացնում։ Պատճառը ցածր աշխատավարձն է և ծանր գրաֆիկով աշխատանքը։ Ըստ նրանց՝ օրական 30-40 կանչ են անում, իսկ աշխատավարձը չի բարձրանում։ Ծանր աշխատանքի հետևանքով ժամանակ չեն ունենում անգամ սնվելու:

«Աշխատավարձը ցածր է, ես օրը ստանում եմ 11 հազար 700 դրամ։ Առավոտից իրիկուն կանչի ենք գնում, ոչ մի րոպե չենք կարողանում հանգստանալ։ Կորոնավիրուսի պատճառով կանչերի թիվը շատացել է, ամեն րոպե կանչի ենք գնում-գալիս։ Հիմա եկել ենք, չենք կարողանում էս աշխատավարձով մեր ընտանիքները պահենք»,- ասել էր վարորդներից մեկը։

Ավանեսյանը նշեց՝ մի քանի վարորդների կողմից է իրականացվել այդ ակցիան, իսկ շտապօգնության ծառայության վերաբերյալ հարցերը քաղաքապետարանի և նախարարության ուշադրության ներքո են:

«Մենք համակ ուշադրությամբ լսում ենք մեր աշխատակիցների բարձրացրած բոլոր խնդիրները, որ հասկանանք՝ ինչ լուծումներ գտնենք ու վերանայենք բուժաշխատողների աշխատավարձի ֆոնդը: Դա արդեն Կառավարության ծրագրում է»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ