Բռնություն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ. կատարվում է նախաքննություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    36%
    20 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    28 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    91%
    1 կմ/ժ
  • Արարատ 18°C
    51%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    36%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    36%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    65%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Բռնություն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ. կատարվում է նախաքննություն

Բռնություն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ. կատարվում է նախաքննություն

2020թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող «Բելաջիո» ռեստորանի մոտ ծառայություն իրականացնելու ժամանակ օրինական պահանջ է ներկայացրել ճանապարհի երթևեկելի հատվածը փակած քաղաքացիներին՝ խոչընդոտ չհանդիսանալ երթևեկությանը և բացել փողոցը: Սակայն նշված քաղաքացիներից մեկը ձեռքերով դիտավորյալ հրել է իրեն, այնուհետև ոստիկանության կապիտանին, ով վայր է ընկել և ստացել ձախ սրունքի զույգ ոսկրերի փակ կոտրվածք տեղաշարժով:

Դեպքի առթիվ դեկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած քաղաքացին ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, իսկ հաջորդ օրը, դատախազի որոշմամբ, ազատվել է արգելանքից:

2020թ. դեկտեմբերի 26-ին նշված քրեական գործն ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում և ընդունվել վարույթ:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Թեմայի այլ նորություններ