Բողոքի ակցիա՝ ՊՆ-ի դիմաց․ ծնողների մի մասը ներս մտավ՝ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպելու
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    14%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    26%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    70%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    19%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    14%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    54%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    14%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Բողոքի ակցիա՝ ՊՆ-ի դիմաց․ ծնողների մի մասը ներս մտավ՝ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպելու

Բողոքի ակցիա՝ ՊՆ-ի դիմաց․ ծնողների մի մասը ներս մտավ՝ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպելու

ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց այս պահին լարված իրավիճակ է․ բողոքի ակցիա են իրականացնում անհետ կորած եւ գերեվարված մի շարք զինծառայողների ծնողներ եւ հարազատներ։

Նրանք դժգոհություն են հայտնում, որ անգամ պատերազմից հետո շուրջ 100 նոր գերիներ ունենք․ «Հադրութից, Ջաբրայիլից, անտառներից հավաքել, տարել են, մեր միակ հույսն այն էր, որ անտառներում ողջ երեխաներ ունենք, դա էլ մարեց»,- ասաց նրանցից մեկը։

Ծնողների մի խմբին հաջողվել էր մոտենալ ՊՆ-ի վարչական շենքին, սակայն ճաղավանդակներից այն կողմ անցնել նրանց թույլ չէր տրվում։ Նրանք շարունակ պահանջում էին բացել դռները, իսկ շենքի ներսում ծառայություն իրականացնող անձինք ժամանակ էին հայցում։ Տեսնելով, որ իրենց պահանջը մնում է անպատասխան՝ ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը սկսեց ոտքով հարվածել ճաղավանդակի փականի հատվածին։ Տեղում ծառայող ոստիկանները ակտիվ միջամտություն չցուցաբերեցին, միայն հորդորեցին՝ փորձելով նրան հետ պահել այլ քայլից, սակայն ապարդյուն։ Մի քանի րոպե անց փականը, ըստ ամենայնի, կոտրվեց, եւ ծնողները, դուռը բացելով, փորձեցին ներս մտնել։ Տեւական ժամանակ ՊՆ ծառայողները հետ պահեցին նրանց, այդ ընթացքում ծնողների եւ անցակետում աշխատող ծառայողների միջեւ նաեւ վիճաբանություն տեղի ունեցավ։

Ի վերջո ծնողներից մեկը հայտնեց, որ ակցիայի մասնակից 10 տղամարդ ներս մտան՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպելու։

Մյուս ծնողները բակում շարունակում են իրենց ակցիան՝ պնդելով, որ այսօր պայքարելու են մինչեւ վերջ, եւ եթե հարցին լուծում չտրվեց, հանձնվելու են Ալիեւին։

Թեմայի այլ նորություններ