Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է անցկացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    44%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է անցկացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է անցկացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում

Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ստուգումները երկարացրել է 75 օրով, դրա շրջանակում նաև պլանավորում է լաբորատոր ուսումնասիրության ենթարկել պղնձի ու մոլիբդենի որոշակի քանակությամբ խտանյութ։ Նման որոշում ընդունվեց Կառավարության դեկտեմբերի 16-ի նիստում։

Պղնձամոլիբդենային կոմբինատում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից ստուգումներ սկսելու հանձնարարագիր եղել էր հուլիսի 6-ին, իսկ երկու օր անց ստուգումները կոմբինատում մեկնարկել էին։ Ստուգման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել նաև  պղնձամոլիբդենայինից վերցնել 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և 2021 թվականի ընթացքում արտադրված մոլիբդենի ու պղնձի խտանյութերից մեկական նմուշ՝ ընդհանուր թվով 131 կրկնօրինակ նմուշներ, որոնք պետք է ենթարկվեին կրկնակի լաբորատոր ուսումնասիրության՝ նախկինում լաբորատոր ուսումնասիրության արդյունքների համադրման նպատակով։ Նախորդ ուսումնասիրությունը Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում իրականացրել էր 2019-ին՝ տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի օրոք։

Նոր լաբորատոր փորձաքննության համար տեսչական մարմինը ծախսելու է 1.6 միլիոն դրամ։ Նախատեսվում է, որ մեկ անձից գնման ընթացակարգով այդ ուսումնասիրությունը կկատարի «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն։ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտը» ներառված է «Վալլեքս» ընկերությունների խմբում։ «Վալլեքսի» սեփականատերը հանքարդյունաբերական ոլորտի հայտնի գործարար Վալերի Մեջլումյանն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը «Լուրերի»  հետ զրույցում անդրադառնալով կոմբինատում ստուգումների հարցին, նշեց՝ ստուգումները սկսվել են օգոստոսին, ապա ստուգումների ընթացքը կասեցվել է, քանի որ տեսչական մարմինը փորձանմուշների փորձաքննության կարիք է ունեցել. «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն իր լաբորատորիայում ուներ հաստատված փորձանմուշներ, մենք փորձում ենք հասկանալ դրա համապատասխանությունը։ Մինչ պայթեցումները նրանք փորձանմուշներ են վերցնում հանքավայրից ու ստուգում այդ նմուշի պարունակությունը և այլն։ Մենք այժմ փորձում ենք դա ստուգել»,- ասաց Մարտիրոսյանը։

Վերջինիս խոսքով՝ ԶՊՄԿ-ում ստուգումները համալիր են ու բոլոր ուղղություններով, իսկ փորձաքննությունը ընդհանուր գործընթացի միայն մի փոքր դրվագն է. «Ստուգող խումբը վերջացնելու է, ամփոփելու է ու ներկայացնելու է ստուգման ակտի նախագիծ, որում կերևա՝ ինչ խախտումներ կան, կան թե չկան և այլն։ Այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել, քանի որ ստուգումները չեն ավարտվել»,- փոխանցեց  Մարտիրոսյանը։ Ստուգումների վերսկսումից հետո մոտ 10-15 օր բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին անհրաժեշտ կլինի ամփոփումների համար, և, ինչպես տեղեկացրեց Մարտիրոսյանը, գործընթացը առնվազն 1 ամիս դեռ կտևի։ Պղնձամոլիբդենային կոմբինատում տեսչական մարմինը ստուգում է նաև արդյունահանման ծավալներն ու համապատասխանությունը։

2019-ին տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի օրոք ևս կոմբինատում ստուգումներ էին սկսվել։ Դրանք տևել էին մոտ 5 ամիս, դրանց ընթացքում տեսչական մարմինը հայտնաբերել էր, որ ԶՊՄԿ-ն նախատեսվածից 5.2 միլիոն տոննա ավելի հանքաքար էր արդյունահանել։

 

 

Թեմայի այլ նորություններ