Բելառուսի հակաօդային պաշտպանության համակարգերը բերվել են մարտական ​​պատրաստության. Լուկաշենկո
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    31%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    31%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Բելառուսի հակաօդային պաշտպանության համակարգերը բերվել են մարտական ​​պատրաստության. Լուկաշենկո

Բելառուսի հակաօդային պաշտպանության համակարգերը բերվել են մարտական ​​պատրաստության. Լուկաշենկո

Բելառուսի հակաօդային պաշտպանության համակարգերը բերվել են մարտական պատրաստության։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի Անվտանգության խորհրդի նիստում։

Նրա խոսքով՝ Բելառուսում «օդային պաշտպանության համակարգերը բերվել են մարտական պատրաստության՝ թույլ չտալու համար ռուսական զորքերին թիկունքից հարվածներ հասցնել»։ «Պաշտպանության նախարարն ինձ զեկուցել է արևմտյան սահմանը ևս հինգ գումարտակով ծածկելու պատրաստակամության մասին»,- ասել է Լուկաշենկոն։

«Այլ կերպ չենք կարող անել, մենք անընդհատ սադրանքների ենք սպասում արևմտյան գործընկերների կողմից, կա՛մ քաղաքականության, կա՛մ տնտեսության, կա՛մ ռազմական ոլորտում»,- ասել է նա։

Լուկաշենկոն հավելել է, որ բելառուս զինվորականները չեն մասնակցում Ուկրաինայում ռազմական գործողություններին և չեն էլ պատրաստվում դա անել ապագայում։

«Բելառուսական բանակը ռազմական գործողություններին չի մասնակցել և չի մասնակցում: Մենք դա կարող ենք ապացուցել ցանկացածին: Ավելին, Ռուսաստանի ղեկավարությունը երբեք մեզ մոտ չի բարձրացրել այս հարցը՝ զինված հակամարտությանը մեր մասնակցության մասին: Մենք չենք պատրաստվում մասնակցել Ուկրաինայում այս հատուկ գործողությանը, նման անհրաժեշտություն չկա»,- ասել է Լուկաշենկոն, որի խոսքերը մեջբերում է բելառուսական Belta գործակալությունը։ 

Ներկայում Բելառուսի նախագահը հստակեցրել է, որ բելառուսական բանակի ուժերի և միջոցների մի մասը կենտրոնացված է հարավային ուղղությամբ՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ։ «Մենք սեփական ուժերով ծածկում ենք Բրեստից մինչև Մազիր պետական սահմանը՝ կանխելու ֆիզիկական ուժի և զենքի ներթափանցումը երկիր»,- ասել է Լուկաշենկոն։

Թեմայի այլ նորություններ