Բարեփոխված բանակ, ակտիվ արտաքին քաղաքականություն. վարչապետը ներկայացրեց անվտանգության ոլորտի առաջնահերթությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    19 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Բարեփոխված բանակ, ակտիվ արտաքին քաղաքականություն. վարչապետը ներկայացրեց անվտանգության ոլորտի առաջնահերթությունները

Բարեփոխված բանակ, ակտիվ արտաքին քաղաքականություն. վարչապետը ներկայացրեց անվտանգության ոլորտի առաջնահերթությունները

Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրում առանձնակի ուշադրություն է դարձվում անվտանգության մարտահրավերներին: Կառավարության նիստում վարչապետը նշեց, որ  առաջին բաժնում, որը կոչվում է անվտանգություն և արտաքին քաղաքականություն, արձանագրված է, թե որոնք են Հայաստանի անվտանգության ապահովման առանցքային գործոնները:

Վարչապետի խոսքով` որպես  Հայաստանի անվտանգության ապահովման առանցքային գործոն առաջինը նշվում է հայոց արդիականացվող բանակը:

«Գիտեք, որ Հայաստանում սկսվել և մեծ ծավալով ընթանում է զինված ուժերի բարեփոխման գործընթացը և այս առումով, իհարկե, բանակը, բարեփոխված զինված ուժերը պետք է լինեն մեր արտաքին անվտանգության ապահովման հիմնական գործոն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը կարևորեց նաև ակտիվ արտաքին քաղաքականությունը՝  որպես անվտանգության ապահովման հաջորդ կարևորագույն գործոն:

«Ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վարի ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն՝ աշխատելով բոլոր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ, ունենա աշխատանքային արդյունավետ հարաբերություններ»,- նշեց Փաշինյանը:

Հաջորդ կարևորագույն գործոնը, ըստ վարչապետի, հայ-ռուսական ռազմավարական դաշինքն է և ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը:

Վարչապետը կարևոր նորամուծություն է համարում տարածարջանային կայուն միջավայրի ձևավորումը և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը:

«Մեր արտաքին քաղաքական ուղղությունների մեջ առանձնահատուկ տեղ ենք տալիս տարածաշրջանային արտաքին քաղաքականությանը: Պետք է ընդգծեմ, որ տարածաշրջանային խաղաղության և կայունության համար էական ենք համարում թշնամական մթնոլորտի կառավարումը և հաղթահարումը տարածաշրջանում: Տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը արձանագրում ենք որպես մեր երկարատև ռազմավարություն»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` անվտանգության ապահովման վրա էական ազդեցություն կարող է ունենալ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը:

«Ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման գործում: Մեր դիրքորոշումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը էական գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման իմաստով»,- եզրափակեց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ