Բարեկամական կապերի խորացման գործում իր ներդրումն ունի Ֆրանսիայի հայկական համայնքը․ կաթողիկոսն ընդունել է Անն Լույոյին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Բարեկամական կապերի խորացման գործում իր ներդրումն ունի Ֆրանսիայի հայկական համայնքը․ կաթողիկոսն ընդունել է Անն Լույոյին

Բարեկամական կապերի խորացման գործում իր ներդրումն ունի Ֆրանսիայի հայկական համայնքը․ կաթողիկոսն ընդունել է Անն Լույոյին

Հոկտեմբերի 21-ին Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոյին։

Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Դեսպանին բարեմաղթելով արդյունավոր առաքելություն Հայաստանում՝ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ Մայր Աթոռի և Ֆրանսիայի դեսպանատան միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ և արդյունավետ փոխգործակցություն։ 

Վեհափառ հայրապետը գոհունակությամբ ընդգծել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի խորացման գործում իր ներդրումն ունի նաև Ֆրանսիայի հայկական համայնքը։ Հայոց հովվապետը հույս է հայտնել, որ տիկին դեսպանի առաքելության ընթացքում երկու երկրների բարեկամական հարաբերություններն առավել կզարգանան ու կամրապնդվեն։

Հանդիպմանն Ամենայն հայոց կաթողիկոսը, ի դեմս դեսպան տիկին Անն Լույոյի, իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին համավարակի ընթացքում, ինչպես նաև պատերազմի ու հետպատերազմյա ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին բերած աջակցության և զորակցության համար:

Իր հերթին դեսպան Անն Լույոն երախտագիտություն է հայտնել Վեհափառ հայրապետին ջերմ ընդունելության համար և վերահաստատել, որ Ֆրանսիան շարունակելու է տարբեր ոլորտներում բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին։

Թեմայի այլ նորություններ