Բարեգործական հիմնադրամի տնօրենին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    36%
    20 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    30 կմ/ժ
  • Լոռի 9°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    91%
    0 կմ/ժ
  • Արարատ 18°C
    48%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    36%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    36%
    26 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    66%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Բարեգործական հիմնադրամի տնօրենին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար

Բարեգործական հիմնադրամի տնօրենին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքում գործող բարեգործական հիմնադրամներից մեկի տնօրենի կողմից փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նշված բարեգործական հիմնադրամի տնօրենը, օժտված լինելով հիմնադրամի ֆինանսական միջոցները տնօրինելու, կառավարելու և կանխիկացնելու իրավասությամբ, հիմնադրամի սեփականությունն ի շահ իրեն օգտագործելու նպատակով, 2012-2014 թթ. ընթացքում Դավթաշեն համայնքի մի շարք բնակիչների անվամբ կազմել է կեղծ բովանդակությամբ դիմումներ՝ բարեգործական հիմնադրամից իբր ֆինանսական օգնություն ստանալու վերաբերյալ:

Այնուհետև նրանց փոխարեն ստորագրելով՝ կազմել է կեղծ վճարային փաստաթղթեր՝ ելքի օրդերներ և բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ տեղեկանքներ: Նշված փաստաթղթերի հիման վրա՝ բարեգործական հիմնադրամի տնօրենը հիմնադրամի բանկային հաշվից կանխիկացրել և վերոնշյալ անձանց տրամադրելու փոխարեն յուրացրել է առանձնապես խոշոր չափերով՝ 13.099.254 ՀՀ դրամ՝ հիմնադրամին պատճառելով գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բարեգործական հիմնադրամի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել դատախազին:

Թեմայի այլ նորություններ