Բաքվի բռնապետը այսօր հերթական անհեթեթ հայտարարությունն է արել՝ տարածքային հավակնություններ ներկայացնելով ՀՀ Գեղարքունիքի մարզի նկատմամբ. Տաթևիկ Հայրապետյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 12°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Բաքվի բռնապետը այսօր հերթական անհեթեթ հայտարարությունն է արել՝ տարածքային հավակնություններ ներկայացնելով ՀՀ Գեղարքունիքի մարզի նկատմամբ. Տաթևիկ Հայրապետյան

Բաքվի բռնապետը այսօր հերթական անհեթեթ հայտարարությունն է արել՝ տարածքային հավակնություններ ներկայացնելով ՀՀ Գեղարքունիքի մարզի նկատմամբ. Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բաքվի բռնապետը այսօր հերթական անհեթեթ հայտարարությունն է արել՝ տարածքային հավակնություններ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի նկատմամբ։ Ալիևը կարգադրել է պատրաստել ռեպորտաժներ, գրել հրապարակումներ մարզի՝ «ադրբեջանական» պատկանելիությունը «ապացուցելու》 համար։ Բաքուն փաստացի որդեգրել է նույն քաղաքականությունը, ինչ տասնամյակներ առաջ իրագործում էր Արցախի հարցում՝ լարվածության օջախների ստեղծում, տարածաշրջանային պատմության կեղծում՝ պետական մակարդակով հրահանգված, կեղծ թեզեր «խաղաղության» մասին, դրան ավելացել է թուրք֊ադրբեջանական համատեղ և միասնական գործելաոճը։ Պետք է սթափ գիտակցել հակառակորդի նպատակները, որդեգրած ռազմավարությունը և փորձել մշակել համարժեք քայլեր՝ մեր պետության անվտանգության և ինքնիշխանության պահպանման համար։ «Թշնամին նույն թշնամին է, բան չի փոխվել», ինչպես կասեր Սպարապետ Վազգեն Սարգսյանը»։

 

Թեմայի այլ նորություններ