Բանակը ծնունդն է մեր ժողովրդի ազատատենչ ոգու. Արցախի թեմի առաջնորդի օրհնության խոսքը՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Բանակը ծնունդն է մեր ժողովրդի ազատատենչ ոգու. Արցախի թեմի առաջնորդի օրհնության խոսքը՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ

Բանակը ծնունդն է մեր ժողովրդի ազատատենչ ոգու. Արցախի թեմի առաջնորդի օրհնության խոսքը՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը օրհնության խոսք է հղել Հայոց բանակի կազմավորման 30-ամյա հոբելյանի առթիվ:

«Պարոնայք սպաներ, զինվորներ, գնդերեցներ և սիրելի ազատամարտիկներ, Հանուն Արցախի թեմի ողջ հոգևոր դասի մեր շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Հայոց բանակի կազմավորման 30-րդ հոբելյանի առթիվ:

Բանակը ծնունդն է մեր ժողովրդի ազատատենչ ոգու և իր աստվածատուր իրավունքների արդարացի իրացման: Այն կազմավորվեց Արցախյան ազատագրական պատերազմի կրակների մեջ և դարձավ հայոց անկախ պետականության պատվարը: Հաղթանակներով ստեղծված բանակը 2020 թ. ենթարկվեց անհավասար ծանր փորձության և կրեց բազում զրկանքներ, բայց իրատես լինելով՝ պետք է արձանագրենք, որ մեր բանակը ուժերի ներածին չափով դիմագրավեց նենգ թշնամուն, որով կանխեց մեր ժողովրդի հերթական ցեղասպանությունը:

Մենք բոլորս ականատես եղանք քաջության ու սխրանքի բազում նոր դեպքերի: Ի թիվս քաջարի մեր զինվորների, իրենց անմնացորդ ու նվիրյալ ծառայությունը բերեցին նաև մեր բանակի գնդերեցները, ովքեր թե՛ խաղաղ և թե՛ պատերազմական պայմաններում եղան իրենց վստահված հոտի կողքին իրենց խոսքով ու գործով:

Բազում են հարցերը, թե ինչու ունեցանք այնպիսի վերջնարդյունք, որպիսին ոչ ոք չէր ցանկանում: Բայց ցանկություններն այլ են, իրականությունը՝ այլ: Իրականությունը այն է, որ այսօրվա պարտությունն արդյունք է շղթայական մանր և մեծ սխալների, ավելի շատ անձնասիրության, քան աստվածասիրության և դրանից ծնվող հայրենասիրության:

Այսօր, երբ նշում ենք Բանակի 30-ամյա հոբելյանը, մենք պետք է հաշվետու հայացքով նայենք մեր անցյալին, հասկանանք մեր բացթողումներն ու թերացումները, հասկանանք, թե ինչքանով ենք մենք սիրում մեր երկիրն ու բանակը և այսկերպ ուղղենք նրա կորացած մեջքը, այլապես «Անցյալը մոռացողին պատժում է ապագան» Նժդեհյան խոսքը գործելու է մեր վրա:

Մեր աղոթքն է, որ Աստված իմաստություն տա մեր ժողովրդին հասկանալու պետության և բանակի իրական արժեքն ու դերը, և անձնական շահը ստորադասելու ընդհանուրին: Աղոթում ենք նաև մեր քաջարի նահատակների հոգիների խաղաղության և գերված մեր տղաների շուտափույթ վերադարձի համար: Աստված օրհնի Հայոց բանակը»,- ասված է ուղերձում։

Թեմայի այլ նորություններ