Բանակցություններն ընթանում են, բայց պետք է պատրաստ լինել նաև հնարավոր վատ զարգացումների. Տիգրան Ավինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    15 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Բանակցություններն ընթանում են, բայց պետք է պատրաստ լինել նաև հնարավոր վատ զարգացումների. Տիգրան Ավինյան

Բանակցություններն ընթանում են, բայց պետք է պատրաստ լինել նաև հնարավոր վատ զարգացումների. Տիգրան Ավինյան

«Վերջնական արդյունքներ այս փուլում դեռևս չունենք: Վստահ եմ՝ այս կամ այն կերպ հանգուցալուծման մենք հասնելու ենք: Հստակ է՝ ադրբեջանական ԶՈՒ-ն անցել են ՀՀ սուվերեն տարածքը: Բանակցություններն ընթանում են»:

Այս մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետի պաշտոկատար Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող դեպքերին:

Ավինյանի խոսքով՝ Հայաստանն ուզում է խաղաղ ձևով հանգուցալուծել ստեղծված իրավիճակը.

«Բայց պետք է պատրաստ լինել նաև հնարավոր վատ զարգացումների, նաև պատրաստ լինենք մեր սուվերեն տարածքի պաշտպանությանը: Նման վատ սցենարի դեպքում մենք ակնկալում ենք դաշնակիցներ աջակցությունը»:

Տիգրան Ավինյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը ցույց է տալիս քարտեզներ, որոնք անհայտ ծագման են.

«Դրանք որևէ աղերս չունեն իրականության հետ: Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը հաստատում է խաղաղ կարգավորմանն ուղղված իր ջանքերը: Ըստ իրենց՝ որևէ քայլ չեն ձեռնարկում և չեն ցանկանում ձեռնարկել: Բայց ես կրկում եմ՝ մենք պատրաստ ենք հնարավոր բոլոր սցենարներին, և երեկվա մեր դիմումը ՀԱՊԿ-ին նմանատիպ սցենարների հնարավոր զարգացման կանխարգելման մեխանիզմ է: Եռօրյա ժամկետում ընթացակարգի մասին Պաշտպանության նախարարությունը և ԱԳՆ-ն տեղյակ կպահեն»,- հավելեց փոխվարչապետի պաշտոնակատարը:

Թեմայի այլ նորություններ