«Ազնավուր» հիմնադրամի հումանիտար օգնության նոր խմբաքանակի բաշխումն արդեն սկսված է
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

«Ազնավուր» հիմնադրամի հումանիտար օգնության նոր խմբաքանակի բաշխումն արդեն սկսված է

«Ազնավուր» հիմնադրամի հումանիտար օգնության նոր խմբաքանակի բաշխումն արդեն սկսված է

«Ազնավուր» հիմնադրամը Ֆեյսբուքի իր էջում տեղեկատվություն է հրապարակել հումանիտար օգնության բաշխման մասին: «Տեղեկացնում ենք, որ «Ազնավուր» հիմնադրամը Արցախյան պատերազմից տուժած բնակչության համար նախատեսված հումանիտար օգնության բաշխումն իրականացնում է գործընկեր կազմակերպությունների միջոցով, որոնք Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներում անմիջականորեն աշխատում են տուժած ընտանիքների հետ։ Օգնության նոր խմբաքանակի բաշխումը որոշ համայնքներում արդեն սկսված է: 

Շահառու անձանց և ընտանիքներին խնդրում ենք կապ հաստատել նշված գործընկեր կառույցների և կազմակերպությունների հետ հետևյալ համայնքներում՝ «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» կազմակերպություն / SPFA Arménie (ԱՀ, Ստեփանակերտ, Մաշտոցի 5,  ք. Մարտունու թիվ 1 մանկապարտեզ, Գ. Նժդեհի 3). 

«Տերյան» կենտրոն (Երևան, Տերյան 72). մոտենալ աշխատանքային օրերին՝ ժամը 12:00- 15:00-ը, ունենալ անձնագրի բնօրինակը. 

«Ապագան հիմա է» ՀԿ (Երևան, Իսահակյան 44, 041 38 88 73). բաշխումը նախատեսվում է սկսել մարտի 28-ից. 

«Գյումրին առանց տնակների» բարեգործական կազմակերպության շտաբ (Շիրակի մարզ, Գյումրու Հայորդյաց տուն, Օզանյան 1). ք. Գյումրի, Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոց (Թումանյան 85). բաշխման օր՝ շաբաթ օրերին՝ 13:30-ից սկսած:

Առկա է տղամարդու և կանանց հագուստ. Սևանի համայնքապետարան (ք. Սևան, Նաիրյան 164). Գորիսի համայնքապետարան (ք, Գորիս, Անկախության 37): Առկա է տղամարդու հագուստ: Առաջիկա օրերին հիմնադրամը կհրապարակի օգնությունը բաշխող կազմակերպությունների նոր ցանկ, որը կներառի նաև այլ համայնքներ»,- հայտնում են հիմնադրամից: 

Թեմայի այլ նորություններ