ԱԺ-ում քննարկվեցին մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող առաջնահերթությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԺ-ում քննարկվեցին մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող առաջնահերթությունները

Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում, որի առնցքային հարցերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առանձնահատկությունները եւ առաջնահերթություններն էին: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ԱԺ նախկին պատգամավոր, համանուն հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը:

Թագուհի Թովմասյանը նշեց, որ  հանձնաժողովն իր գործունեության ընթացքում աչքի է ընկել ՄԻՊ գրասենյակի հետ ակտիվ համագործակությամբ, եւ կարեւորեց դրա շարունակականությունը:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավորելու մասին դատարանի որոշմանը՝ հանձնաժողովի նախագահը նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազը պատգամավորին կալանավորելու համար պարտավոր է ստանալ խորհրդարանի համաձայնությունը: Նշելով, որ դատապարտելի այս գործելաոճը խորհրադարանը պետք է քննարկման առարկա դարձնի՝ Թովմասյանը տեղեկացրեց, որ այս շաբաթ այցելելու են գործընկերներ Մխիթար Զաքարյանին եւ Արթուր Սարգսյանին:

Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, գնահատելով հանդիպման նպատակն ու անհրաժեշտությունը, առանձնացրեց գերիների հարցը: Նա նշեց, որ պետք է խորհրդարանական եւ դիվանագիտական հետեւողական աշխատանք իրականացնել միջազգային կառույցների հետ գերիների հայրենադարձումը կազմակերպելու համար: Լարիսա Ալավերդյանը խոսեց նաեւ անհետ կորածների ընտանիքների կարգավիճակի եւ նրանց վերաբերող հարցերի օրենսդրական կարգավորման անհրաժեշտության մասին:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արամ Սաֆարյանն առաջարկեց հանձնաժողովին կից ձեւավորել փորձագիտական խորհուրդ ոլորտային հարցերն առավել արդյունավետ քննարկելու եւ դրանց լուծումներ տալու համար:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին  ներկայացուցիչ Անի Սամսոնյանն առանձնացրեց ռազմագերիների, պատերազմի մասնակիցներին հոգեբանական աջակցութուն ցուցաբերելու, քրեակատարողական հիմնարկների շահառուների, գիշերօթիկ դպրոցների փակվելուց հետո ընտանիքներ վերադարձած անչափահասների իրավունքների պաշտպանության հարցերը:

Թագուհի Թովմասյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման մասնակիցներին համատեղ աշխատելու պատրաստակամության համար, նշեց, որ հանձնաժողովում բարձրաձայնված հարցերի վերաբերյալ կկազմակերպվեն քննարկումներ:

Թեմայի այլ նորություններ