ԱԺ պաշտպանության հանձնաժողովն անցկացնում է աշխատանքային փակ քննարկում. մասնակցում են մարզպետներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    15 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԺ պաշտպանության հանձնաժողովն անցկացնում է աշխատանքային փակ քննարկում. մասնակցում են մարզպետներ

ԱԺ պաշտպանության հանձնաժողովն անցկացնում է աշխատանքային փակ քննարկում. մասնակցում են մարզպետներ

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում անցկացվում է փակ աշխատանքային քննարկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քննարկման մեկնարկին հայտնեց, որ աշխատանքային քննարկում են կազմակերպել աշխարահազորի մասին օրենքի հետ կապված, որն ընդունվել է նախորդ տարի հոկտեմբեր ամսին պատերազմի ընթացքում: «Դա, ամենայն հավանականությամբ, ամբողջական չէր: Գուցե ինչ-որ խնդիր լուծեց տվյալ օրենքը, շատ հնարավոր է, որ չլուծեց: Բայց մենք այսօր հավավքվել ենք, որ հասկանանք, թե այս օրենքը խնդիրների ամբողջությունը կարողանու՞մ է լուծել, իսկ եթե ոչ, ապա ինչ պետք է անենք»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Նա առաջարկեց նիստը փակ անցկացնել, քանի որ քննարկելու են օրենքի հետ կապված խնդիրներ, բանակի ռեզերվին առնչվող հարցեր:

Մասնակցում են Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ինչպես նաև Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը, զորահավաքային կառույցի իրավաբանական ծառայության պետ գնդապետ Արեն Սարգսյանը, այլ անձինք:

ՀՀ ԱԺ-ն 2020-ի հոկտեմբերին ընդունել էր «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով ստեղծվում էր աշխարհազոր ու սահմանվում այդ եզրույթը:

ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով ստեղծվում է աշխարհազոր ու սահմանվում է այդ եզրույթը: Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշել էր, որ առաջին ընթերցումից հետո օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:

Օրենքի նախագծով սահմանվում է «աշխարհազոր» եզրույթը որպես ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համար: Աշխարհազորը գործելու է տարածքային սկզբունքով և ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման, պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից և գումարտակներից: Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով:

Աշխարհազորայինի հետ կնքվելու է պայմանագիր, նրան ամրակցվելու է զենք, հատկացվելու է զինվորական համազգեստ, և աշխարհազորայինը նշանակվելու է համապատասխան պաշտոնի:

Աշխարհազորային պայմանական բրիգադների և գումարտակների համալրումն աշխարհազորայիններով (այսուհետ նաև` աշխարազորայինի հավաքագրում) տարածքային սկզբունքով իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումները` պահեստազորում հաշվառված և պատերազմական ժամանակի հաստիքների չկցագրված քաղաքացիներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան համայնքում (Երևան քաղաքում` ըստ վարչական շրջանների) հաշվառված քաղաքացիներից:

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է միաձայն` 67 «կողմ» ձայներով:

ԹԱՐՄԱՑՈՒՄ. 2020-ին խորհրդարանն ընդունել է «Պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում Կառավարության առաջարկած լրացումները, որոնցով սահմանվել է աշխարհազոր եզրույթը: Այդ կարգավորմամբ նախատեսվում է ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցություն:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, օգտվելով խորհրդարանական վերահսկություն իրականացնելու լիազորությունից, նոյեմբերի 26-ին Անդրանկ Քոչարյանի նախագահությամբ կազմակերպել էր աշխատանքային քննարկում` աշխարհազորի գործունեության, բանակի ռեզերվին առնչվող խնդիրների վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ներկայացուցիչներ Պաշտպանության նախարարությունից եւ սահմանամերձ համայնքներից:

Ըստ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի` մեր երկրի զինված ուժերի կարողությունների ավելացմանն ուղղված նմանատիպ քննարկումները հանձնաժողովում կրելու են շարունակական բնույթ: 

Մասնակիցների առաջարկով քննարկումն ընթացել է փակ ձեւաչափով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերին ամբողջացնել քննարկված հարցերի շուրջ պատգամավորների ներկայացրած գրավոր առաջարկները:

Թեմայի այլ նորություններ