Այսօր կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև նախատեսված բանակցությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Այսօր կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև նախատեսված բանակցությունները

Այսօր կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև նախատեսված բանակցությունները

Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ պատրաստվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ 
 

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Բելառուսում բանակցությունների հարթակը պատրաստվել է, սպասվում է պատվիրակությունների ժամանումը»,- երկուշաբթի Twitter-ում գրել է ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը։ Նա հավելել է, որ բելառուսական կողմը պատրաստ է ցանկացած պահի կազմակերպել գործընթացը։

«Բանակցությունները կսկսվեն բոլոր պատվիրակությունների հանդիպման վայր հասնելուն պես»,- ասել է դիվանագետը։

Ավելի վաղ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ կիրակի օրը ուկրաինական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցություններ վարել Բելառուսի Գոմելի շրջանում։ Ռուսական պատվիրակությունն արդեն Մինսկից մեկնել է հանդիպման վայր։

Կիրակի օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ նախկինում փորձել է կապ հաստատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ համոզելու նրան նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նրա խոսքով՝ Գոմելում, որտեղ ի սկզբանե նախատեսված էր հանդիպումը, հաջողվել է հարթակ պատրաստել բանակցությունների համար, հանդիպել ռուսական պատվիրակության հետ, սպասել Ուկրաինայի պատասխանին։

Թեմայի այլ նորություններ