Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարելիցն է. ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ոճրագործության զոհերի հիշատակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    41%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարելիցն է. ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ոճրագործության զոհերի հիշատակը

22 տարի առաջ ճիշտ այս օրը Հոկտեմբերի 27-ը դարձավ հայոց նորագույն պատմության ամենասև էջերից մեկը: Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը կրակահերթերով ընդհատվեց:

Երկրի բարձրագույն օրենսդիր մարմին ներխուժած մի խումբ հանցագործներ գնդակահարեցին երևելի պետական այրերի:

Ահաբեկչությանը զոհ գնացին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և Օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Ազգային ժողովի պատգամավորները նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը:

«Ուղիղ 22 տարի առաջ այս դահլիճում՝ Կառավարության հարցուպատասխանի ժամանակ, տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Թեմայի այլ նորություններ