Այսօր Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան տարելիցն է
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 12°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Այսօր Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան տարելիցն է

Այսօր Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան տարելիցն է

Այսօր գեներալ-մայոր, Արցախյան Ազատամարտի հերոս, Շուշիի ազատագրման հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան տարելիցն է:

Երկրապահ կամավորների միության վարչությունը ֆեսբուքյան էջում արված գրառման մեջ ասվում է.

«Հայրենասիրության վառ կերպարներից էր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, ով իր անցած ճանապարհով, իր իրականացրած մարտական գործողություններով ոգեշնչման մեծ աղբյուր է նոր սերնդի կրթման ու դաստիարակության համար: Անգնահատելի է Արկադի Տեր-Թադեւոսյանի ավանդը մեր անկախ պետության, հայոց բանակաշինության գործում:

Արկադի Տեր-Թադեւոսյանը ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում, իր ուրույն դերակատարությունն է ունեցել Երկրապահ կամավորականների միության ստեղծման պատասխանատու աշխատանքներում: Նա, լինելով ԵԿՄ վարչության անդամ, նաեւ փոխնախագահ, շարունակել է ծառայել հայրենիքին, հայ ժողովրդին:

Հավերժ փա՛ռք ու հիշատակ լեգենդար գեներալ,

Մեր խոնարհումը Քեզ, Կոմանդո՛ս»:

Թեմայի այլ նորություններ