ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ այսօր երեկոյան տեղի է ունենալու Անվտանհգության խորհրդի նիստ:
«Սիրելի' հայրենակիցներ, Ինչպես գիտեք, առավոտյան պահանջել էինք գումարել Ազգային անվտանգության խորհրդի նիստ` խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ։ Քիչ առաջ տեղեկացանք, որ մեր պահանջը բավարարվել է. նիստը տեղի կունենա երեկոյան»,-նշում է Մարուքյանը: