Այս պահին որևէ հանդիպում այդ ֆորմատով նախատեսված չէ. Միրզոյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Այս պահին որևէ հանդիպում այդ ֆորմատով նախատեսված չէ. Միրզոյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Այս պահին որևէ հանդիպում այդ ֆորմատով նախատեսված չէ. Միրզոյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է մամուլում տարածված տեղեկություններին, թե նոյեմբերի 9-ին նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև: Մամուլում նշված էր նաև նախատեսվող փաստաղթղթերի մասին՝ կապված սահմանագծման ու սահմանազատման, ինչպես նաև կոմունիկացիաների բացման հետ:

Միրզոյանի խոսքով՝ այդ ֆորմատով հանդիպում նախատեսված չէ:

«Այս պահին որևէ հանդիպում այդ ֆորմատով նախատեսված չէ: Միևնույն ժամանակ, այս պահին քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ: Ենթադրաբար, այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում:

Անդրադառնալով եղած հրապարակումներին՝ ուզում եմ ասել, որ քննարկված բովանդակությամբ այդ երկու փաստաթղթերի ստորագրումը, անշուշտ, չի նախատեսվում: Նաև ուզում եմ ավելին ասել, որ այդ հանդիպումները մեզ համար նաև կիրառական նշանակություն ունեն: Նախևառաջ, ևս մեկ անգամ հնարավորություն կարող են ստեղծել հասցեագրելու հետպատերազմյան ողջ հումանիտար խնդիրների ամբողջությունը, առաջին հերթին ռազմագերիների և բռնի պահվող քաղաքացիական անձանց հնարավոր շուտափույթ ազատ արձակումը, նաև Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում Հայաստանի մշակութային ժառանգության հարցերը: Ավելի լայն առումով այդ հանդիպումները մեզ համար հնարավորություն են՝ թուլացնելու լարվածությունը տարածաշրջանում և փորձելու ջանքեր գործադրել ավելի երկարատև խաղաղություն ապահովելու ուղղությամբ»,- ասաց Միրզոյանը:

Խոսելով բանակցությունների ու դրանց բովանդակության մասին՝ Միրզոյանը նշեց. «Փակ դռների հետևում վարվող բանակցություններում, քննարկումներում մեր դիրքորոշումները 100 տոկոսով համապատասխանում են մեր քաղաքական թիմի հրապարակավ հայտնած դիրքորոշումներին»:

Թեմայի այլ նորություններ