Այրված հայտնաբերված ամուսինների դեպքը որակվել է որպես առանձին դաժանությամբ սպանություն. հարուցվել է քրգործ. ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    35%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 12°C
    30%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Այրված հայտնաբերված ամուսինների դեպքը որակվել է որպես առանձին դաժանությամբ սպանություն. հարուցվել է քրգործ. ՔԿ

Այրված հայտնաբերված ամուսինների դեպքը որակվել է որպես առանձին դաժանությամբ սպանություն. հարուցվել է քրգործ. ՔԿ

Որպես անհետ կորած որոնվող կապանցի ամուսինների դիերը հայտնաբերվել են այրված վիճակում: Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, կատարվածը որակվել է ոչ թե որպես ինքնասպանություն, այլ որպես առանձին դաժանությամբ սպանություն:

Այսպես. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց սպանություն) և 5-րդ կետերի (առանձին դաժանությամբ) հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կապանաբնակ ամուսինների սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2022թ. փետրվարի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ ոստիկանության Կապանի բաժնից ստացված նյութերի համաձայն՝ 2022թ. փետրվարի 14-ից որպես անհետ կորած ամուսինների դիերը հայտնաբերվել են նույն օրը՝ ժամը 18:30-ին, Կապանի Կարմրաքար բնակավայրի կիսաքանդ ակումբի տարածքում՝ այրված վիճակում:

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից վերոնշյալ ակումբի կիսաքանդ շենքի մուտքի հատվածում և բակում հայտնաբերել են իգական սեռի՝ մարմնի մակերևույթի գերակշիռ մասն այրված, ինչպես նաև մեկ այլ՝ անհայտ սեռի և տարիքի մարդու այրված դիեր: Դիակների շրջակայքում հայտնաբերվել է նաև երկու պայուսակ, որոնցից մեկի մեջ եղել են բջջային հեռախոս, պլաստմասե շշեր, երկու ապակյա օղու շիշ, գումար և այլ առարկաներ:

Քրեական գործով ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հանձնարարություն է տրվել հետաքննական մարմնին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, ըստ ոստիկանության հաղորդագրության, որոնվողները ամուսիններ 72-ամյա Արամայիս Գրիգորյանն ու 65-ամյա Էլմիրա Գալստյանն էին:

Թեմայի այլ նորություններ