Այց և խրախուսանք՝ վարժական հավաքի մասնակիցներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    7 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Այց և խրախուսանք՝ վարժական հավաքի մասնակիցներին

Այց և խրախուսանք՝ վարժական հավաքի մասնակիցներին

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը փոխմարզպետ Կարո Ավանեսյանի հետ սեպտեմբերի 15-ին այցելել է ՀՀ-ում մեկնարկած՝ պահեստազորում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների տեղակայման վայրերից մեկն ու հանդիպել հավաքի մասնակիցներին։

Մարզպետի որոշմամբ եռամսյա վարժական հավաքների ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու եւ ցուցաբերած կարգապահության համար նրանցից երկուսը՝ պատվոգրի, երկու հոգի թանկարժեք նվերի են արժանացել, որոնք եւ Մ․Պողոսյանը տեղում հանձնել է պահեստազորայիններին։

Այնուհետեւ մարզի ղեկավարը, նաեւ որպես երկարամյա զինվորական, իր հորդոր ու խորհուրդներ պարունակող խոսքով դիմել է ներկաներին, բարի ծառայություն մաղթել ու առաջին հերթին կարգապահության կոչ արել։ Մելիքսեթ Պողոսյանը նշել է, որ այս երեք ամիսը պետք է արդյունավետ օգտագործել ու անպայման ռազմական նոր հմտություններ ու գիտելիքներ ստանալ, քանի որ կարեւոր է խաղաղ ժամանակներն արդյունավետ օգտագործել՝ հնարավոր պատերազմների ժամանակ ճիշտ գործելու համար։

«Յուրաքանչյուրդ պետք է ասեք՝ ես եմ Հայաստանն, ու երկրի հաջողությունն ինձնից է կախված», — իր խոսքը եզրափակել է մարզպետը։ Նա նաեւ շրջել է տեղակայման տարածքում, հետաքրքրվել պայմաններով, հավաքի ընթացքով ու խնդիրներով, զրուցել մասնակիցների հետ։

Թեմայի այլ նորություններ