Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաձիգ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաձիգ

Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաձիգ

Հունվարի 7-ին, ժամը 04.10-ին, ճանապարհային ոստիկանության և ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Դիլիջան-Վանաձոր ճանապարհի անշարժ պահակետից, մեքենան ոչ սթափ վիճակում վարելու կասկածանքով, ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 28-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-210740» ավտոմեքենան։

Դիլիջանի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում «ՎԱԶ-210740»-ի 21-ամյա ուղևորը հայտնել է, որ ավտոմեքենան պատկանում է իրեն և ինքը մեքենայի հետևի նստելատեղի տակ ապօրինի պահում է «ԱԿ 74» տիպի ինքնաձիգ՝ լիցքավորված 13 փամփուշտով։ Ինքնաձիգը զննությամբ վերցվել, փաթեթավորվել և կնիքվել է: Երիտասարդը հայտնել է, որ ինքնաձիգը գտել է Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի տարածքից:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն։

Թեմայի այլ նորություններ