Ավինյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության աշխատանքը և դրա գործունեության ընդլայնման հնարավորությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    33%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ավինյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության աշխատանքը և դրա գործունեության ընդլայնման հնարավորությունները

Ավինյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության աշխատանքը և դրա գործունեության ընդլայնման հնարավորությունները

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆան Յունին: Այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից: 

Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Չինաստանը Հայաստանի ամենակարևոր գործընկերներից է և փոխվստահության ու փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի համար շատ կարևոր է:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ֆան Յունը նշել է, որ ջանք չի խնայի հայ-չինական համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման համար:

Փոխվարչապետ Ավինյանը խոսել է Արցախի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներից, ներկայացրել գերիների փոխանակման գործընթացը և հայկական կողմի դիրքորոշումը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության, մասնավորապես, հանրային տրանսպորտի ու առողջապահության ոլորտում ծրագրերը, ինչպես նաև նախանշել տեխնիկական աջակցության շրջանակներում համագործակցության հետագա հնարավորությունները:

Անդրադառնալով առևտրատնտեսական հարաբերություններին՝ կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Չինաստանը Հայաստանի հիմնական առևտրական գործընկերներից է և համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր է առևտրաշրջանառության ծավալները էլ ավելի մեծացնել: Տիգրան Ավինյանը կարևորել է չինական ուղղակի ներդրումների ներգրավումը և փոխշահավետ ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պղնձաձուլարանի կառուցման շուրջ քննարկումները վերսկսելու հնարավորությունը, ինչի վերաբերյալ գործընթացը սկսվել էր դեռ անցած տարվա վերջին, սակայն ժամանակավորապես դադարել էր պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:

Քննարկվել է նաև հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության աշխատանքը և դրա գործունեության ընդլայնման հնարավորությունները:

Թեմայի այլ նորություններ