Ավելի քան 48 հազար ահազանգ. ԱԻՆ փրկարար ծառայությունն ամփոփել է ընթացիկ ամսվա աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    17 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ավելի քան 48 հազար ահազանգ. ԱԻՆ փրկարար ծառայությունն ամփոփել է ընթացիկ ամսվա աշխատանքները

Ավելի քան 48 հազար ահազանգ. ԱԻՆ փրկարար ծառայությունն ամփոփել է ընթացիկ ամսվա աշխատանքները

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 31-ին կայացել է փրկարար ծառայության ամենամսյա գործունեության արդյունքների ամփոփումը, որը վարել է նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը զեկուցել է մայիս ամսվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Մայիսի 1-31-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ստացվել է 48.527 զանգ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 73 842-ի դիմաց: Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել է 514 ահազանգ, որից 502-ը վերաբերել են հրդեհի առաջացմանը կամ դրա սպառնալիքին:

ՓԾ տնօրենի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 805 արտակարգ դեպք և պատահար, որից միայն 340-ը վերաբերել են հրդեհներին (2020թ.` 219), իսկ 350-ը՝ ՃՏՊ-ներին (2020թ.` 314): Այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում ավելացել են նաև օձերի խայթոցների դեպքերը:

Կապված հանգստյան սեզոնի բացման հետ, որի հետևանքով խոտածածկ տարածքներում ավելանում են հրդեհների թիվը՝ նախարարի պաշտոնակատար Ա. Փիլոյանն առաջարկել է շեշտը դնել կանխարգելիչ գործողությունների վրա և իրազեկման նպատակով այդ տարածքներում օգտագործել անօդաչու թռչող սարքեր: Հանձնարարվել է այդ ուղղությամբ համապատասխան մեխանիզմներ մշակել:

Բացի այդ, գերատեսչության ղեկավարը հանձնարարել է իրականացնել տարածքների ախտահանման աշխատանքներ և ակտիվացնել անձնակազմի շրջանում պատվաստումները:

Մայիս ամսվա գործունեության արդյունքները ներկայացրել են նաև մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները:

Նիստի ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Կոչումներ են շնորհվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 7 աշխատակցի. փ/ծ փոխգնդապետներ Արման Վանիկի Կարապետյանին և Վիգեն Դավիթի Մկրտչյանին շնորհվել է փ/ծ գնդապետի, փ/ծ ենթասպա Տաթևիկ Ռոբերտի խուրշուդյանին, փ/ծ ավագ Աշոտ Ռոբերտի Արշակյանին, Կարեն Արտաշի Ավետիսյանին, ավագ սերժանտ Հայրապետ Սենիկի Հարությունյանին, քաղաքացի Էլեն Հմայակի Չաթալյանին՝ փ/ծ լեյտենանտի կոչումներ:

Զորիկ Կարենի Պողոսյանը (Լոռու ՄՓՎ), Սերյոժա Ռոբերտի Գևորգյանը (Արմավիրի ՄՓՎ) և Արմեն Գեղամի Գևորգյանն (Արմավիրի ՄՓՎ) արժանացել են «Կանխարգելում, օգնություն,փրկություն» մեդալի:

Թեմայի այլ նորություններ