Ավարտվել են ապաստարանների ուսումնասիրության աշխատանքները. Քաղպաշտպանության վարչությունն ամփոփում է 2021-ը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ավարտվել են ապաստարանների ուսումնասիրության աշխատանքները. Քաղպաշտպանության վարչությունն ամփոփում է 2021-ը

Ավարտվել են ապաստարանների ուսումնասիրության աշխատանքները. Քաղպաշտպանության վարչությունն ամփոփում է 2021-ը

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են հանդես գալ հաշվետվություններով:

Քաղաքացիական պաշտպանության վարչությունը ներկայացրել է 2021 թվականի գործունեությունը՝ ընդհանուր պատրաստության, օպերատիվ տակտիկական պատրաստության, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, իրավական, օրենսդրական բազայի կատարելագործման, ծառայության կազմակերպման և այլ ուղղություններով:

Նիստը վարել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

ՊՆ-ի հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվել և ՊՆ համապատասխան զորամասերում անցկացվել են Նոյեմբերյանի թիվ 116 և Տավուշի թիվ 115 ՀՕՊ ՀՓՋ-ների, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի ՄՓՎ-ների փրկարարական ծառայողների կրակային պատրաստության գործնական պարապմունքներ, որոնց մասնակցել են 1435 փրկարարական ծառայողներ: 2021 թվականի ընթացքում կազմակերպվել և անցկացվել են 20-ժամյա մարտական պատրաստության պարապմունքներ ԱԻՆ ՓԾ մարզային և Երևանի փրկարարական վարչությունների հրահանգչական կազմի, հրշեջ-փրկարարական ջոկատների խմբերի և հերթափոխերի պետերի հետ։

Ի կատարումն ԱԻ նախարարի համապատասխան հրամանի՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում 2021 թվականի մայիսի 3-ից 14-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել և անցկացվել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների և ԱԻՆ ՓԾ ՔՊՎ ՄՊՈՒԿ բաժնի աշխատակիցների հետ 60-ժամյա մարտական պատրաստության դասընթացներ, որոնց ավարտին անձնակազմը ստացել է համապատասխան հավաստագրեր։

ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների կողմից քաղաքացիական պաշտպանության թեմաներով անցկացվել են՝ 3 հրամանատարաշտաբային, 5 շտաբային, 93 հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, «Ազդարարում, տարահանում, պատսպարում», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում կազմավորումների գործողությունները», «Պաշտպանական գործողությունների իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմաներով 715 արտապլանային վարժանքներ, ինչպես նաև մեթոդական օգնություն և մասնակցություն է ցուցաբերվել ՀՀ մարզերի բնակավայրերում անցկացված 33 շտաբային ուսումնավարժություններին։

 Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում ավարտվել են ՀՀ տարածքում տեղակայված ապաստարանների ուսումնասիրության աշխատանքները:

Իրավական, օրենսդրական բազայի կատարելագործման առումով՝ վարչապետի աշխատակազմից ստացված առաջարկությունների հիման վրա լրամշակվել է «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, որը ներկայումս գտնվում է Արդարադատության նախարարությունում՝ պետական փորձագիտական եզրակացություն ստանալու համար: Արտապլանային աշխատանքների համատեքստում՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն վերամշակվել և հաստատվել է ԱԻՆ ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման ներքին պլանը:

Նիստի ավարտին ներկայացվել են 2022 թվականի հիմնական անելիքները. մասնավորապես՝ համայնքների խոշորացման հետ կապված քաղաքացիական պաշտպանության պլանավորող փաստաթղթերի մշակման, տարածքային ստորաբաժանումների կողմից 2022 թվականի ընթացքում իրականացվող ՔՊ թեմաներով վարժանքների և ուսումնավարժությունների իրականացման համար անհրաժեշտ մեթոդական և գործնական օգնության ցուցաբերման, բնակչության պատսպարման վայրերի պատրաստականության բերման ուղղությամբ ուսումնասիրությունների իրականացման ու տվյալների բազայի ստեղծման, ԱԻՆ անձնակազմի ներգրավմամբ ԱԻՆ պահեստային կառավարման կետի անձնակազմի հետ շտաբային մարզումների անցկացման և այլնի վերաբերյալ:

Թեմայի այլ նորություններ