Աշխատանքային քննարկում «Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ-ի անդամների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    44%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    44%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    44%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Աշխատանքային քննարկում «Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ-ի անդամների հետ

Աշխատանքային քննարկում «Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ-ի անդամների հետ

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Թադեւոս Ավետիսյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել են «Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամների հետ:

Հասարակական կազմակերպության նախագահ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ներկայացրել է նորաստեղծ կազմակերպության գործունեության ընդհանուր նկարագիրը, ծրագրերը, հիմնադրույթներն ու որդեգրած սկզբունքները՝ կարեւորելով միաբանվելու գաղափարը:

Հերիքնազ Տիգրանյանը շնորհակալություն է հայտնել բազմաշերտ եւ բազմախնդիր սոցիալական ապահովության ոլորտում համագործակցության առաջարկության համար:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին,  երիտասարդների զբաղվածության հարցերին, կրթություն-աշխատաշուկա հարաբերություններին, ժողովրդագրական սպառնալիքներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել քննարկումներ ոլորտային մի շարք օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ: 

Թեմայի այլ նորություններ