Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է խորհրդակցություն. Ամփոփվել են սեպտեմբերին իրականացված աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    80%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է խորհրդակցություն. Ամփոփվել են սեպտեմբերին իրականացված աշխատանքները

Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է խորհրդակցություն. Ամփոփվել են սեպտեմբերին իրականացված աշխատանքները

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է ամենամսյա խորհրդակցություն. ամփոփվել են աշխատակազմի ստորաբաժանումների կողմից սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները:

ԱԻՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Արմենուհի Գրիգորյանը տեղեկացրել է, որ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, Լուսակերտի բազայում և Սևանում 43 փրկարար ծառայողների, Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի ներկայացուցիչների համար կազմակերպվել են դասընթացներ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը և Փրկարար ծառայությունը ԱԻՆ 15 աշխատակիցների համար անցկացրել են «Արտակարգ իրավիճակներում և ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների մարմինների հետ վարվելաձևը» թեմայով սեմինար: Իրականացվել են մի շարք դասընթացներ և սեմինարներ տարբեր հաստատությունների ղեկավարների և աշխատակիցների համար:

Զեկույցներով են հանդես եկել Արտաքին կապերի վարչության պետի պարտականությունները կատարող Նադյա Մոսոյանը, Քարտուղարության պետ Նարինե Հովհաննիսյանը և Հատուկ լեռնափրկարարական ծառայության տնօրեն Հակոբ Ասատրյանը:

Հ. Ասատրյանը կատարվող աշխատանքներից կարևորել է հանքային օդի բաղադրության մշտադիտարկումը, թուլացած վտանգավոր ապարների քարաթափման, հրդեհների դեպքում հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը:
Նախարար Անդրանիկ Փիլոյանը Հատուկ լեռնափրկարարական ծառայության տնօրենին շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքների համար՝ խրախուսելով շարունակել աշխատել նույն պատասխանատվությամբ:

Խորհրդակցության ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: Հանրապետության նախագահի հրամանով Անկախության տոնի առթիվ «Հայրենիքին մատուցած ծառայությոնների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրվեց նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար Արտակարգ իրավիճակների նախարարի պատվոգրով է պարգևատրվել նախարարի խորհրդական Արմեն Տիգրանյանը:

Թեմայի այլ նորություններ